Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Դդմիկի լավագույն 5 օգտակար հատկությունները. 1in.am

Դդմիկի լավագույն 5 օգտակար հատկությունները. 1in.am

Դդմիկն առաջին անգամ հայտնվել է Լատինական Ամերիկայում և համարվում է դիետիկ մթերք: Այն պարունակում է ածխաջրեր, սպիտակուցներ, կալիում, կարոտինոիդ, նիկոտինաթթու, ասկորբինաթթու և այլն:


ladyhealth.com.ua-ն ներկայացնում է դդմիկի լավագույն 5 օգտակար հատկությունները:

1. Բժիշկները խորհուրդ են տալիս դդմիկ օգտագործել առիթմիայի և աթերոսկլերոզի դեպքում: Այն բարերար ազդեցություն է ունենում սրտի և անոթների վրա, օգտակար է գաստրիտի, պանկրեատիտի և հեպատիտի ժամանակ, ինչպես նաև բարելավում է դիաբետով հիվանդների ինքնազգացողությունը:

2. Դդմիկի օգտագործման հետևանքով օրգանիզմում նվազում է խոլեսթերինի մակարդակը, այն օգնում է ազատվել հելմինթոզներից և պահպանել կազմվածքը:

3. Դդմիկը հաճախ է օգտագործվում կոսմետոլոգների կողմից:

4. Տարած վիրահատությունից հետո դդմիկն օգնում է արագ վերականգնվել: Սակայն երիկամային անբավարարություն ունեցողներին խորհուրդ է տրվում այն օգտագործել մեծ զգուշությամբ:

5. Դդմիկը կարելի է ուտել հում վիճակում, պահածոյացնել կամ շոգեխաշել: Գործնականում այն կարելի է համադրել բոլոր բանջարեղենների հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vskormi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ